«Սիհասին» խումբն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ծաղիկներ դնելու և հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
«Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք վերաբնակեցման, տեղահանությունների ու ուծացման, և այստեղ կարող ենք զուգահեռներ տեսնել տոկունության և մշակույթի պահպանության Հայաստանի անցած ուղու հետ։ Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին և հայերի ապագա սերունդներին», - Քլեյսոն և Ջենեդա Բենալի։