Աշխատանքային այցով մարտի 30-31-ը Հայաստանի Հանրապետություն ժամանած ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը բարձրաստիճան հյուրին ներկայացրեց Հայոց ցեղասպանության և հուշահամալիր կառուցման պատմությունը:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև Ռուսաստանից ժամանած հյուրերը ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

 

Հանդիպման ավարտին ՀՑԹԻ տնօրենը ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին հանձնեց բարձրաստիճան հյուրերին տրվող Ոսկե մեդալ և իր կողմից հեղինակած գրքերից՝ «Հայոց ցեղասպանությունը արտասահմանյան մամուլի էջերին» և «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և Ղարաբաղյան հակամարտությունը»: