Հանրապետությունում անցած 2 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 10 պատահարի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հունվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 14-ը: Բացահայտվել է գողության 15, կողոպուտի 1, խարդախության 10, խուլիգանության 2 և մաքսանենգության 8 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական, խարդախության և գողության 3-ական դեպք: