: Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 10 պատահարի հետևանքով 1 մարդ է զոհվել, 9-ը' ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, մայիսի 15-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 6-ը, խարդախության' 7, յուրացման և մաքսա նենգության 2-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու' 10, գողության' 6, խարդախության' 8, յուրացման և մաքսանենգության 2-ական դեպք: