Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 8 պատահարի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

 

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, նոյեմբերի 17-18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում ար ձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը: Բացահայտվել է գողության 3, խարդախության 7 և յուրացման 6 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3, մարմնական վնասվածք հասցնելու և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: