Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 12 պատահարի հետևանքով զոհվել է 1 մարդ, 20-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, մարտի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքերը բացահայտվել են:

 

Բացահայտվել է գողության և խարդախության 10-ական, յուրացման 2 և համակարգչային հանցագործության 1 դեպք:

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 8 և խարդախության 1 դեպք: