Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 3 պատահարի հետևանքով 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, մարտի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահատվել է 13-ը:
Բացահայտվել է գողության 18, խարդախության 6, շորթման և պաշտոնական լիազորությունների չարաշահման 2-ական ու յուրացման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 դեպք: