Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 13 պատահարի հետևանքով զոհվել է 2 մարդ, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի' հոկտեմբերի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը, գողության 23 դեպքից՝ 16-ը:

 

Բացահայտվել է խարդախության 9, խուլիգանության և կաշառակերության 2-ական, յուրացման և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք: