Հանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 15 պատահարի հետևանքով 3 մարդ է զոհվել, 14-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, փետրվարի 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 21 դեպքից բացահայտվել է 14-ը, ավազակային հարձակման 2 դեպքից' 1-ը:
Բացահայտվել է կողոպուտի 1, գողության 18, կաշառակերության 5, խարդախության 8, խուլիգանության 2 և յուրացման 10 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 1-ական դեպք: