Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 5 պատահարի հետևանքով զոհվել է 1 մարդ, 11-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Փետրվարի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունու մ արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքերն էլ բացահայտվել են:

 

Բացահայտվել է գողության 15 և խարդախության 6 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 3 դեպք: