Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրված ճանապարհատրանսպորտային 5 պատահարի հետևանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, նոյեմբերի 25-ից 26-ն ընկած ժ ամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 3-ը:
Բացահայտվել է գողության 3, խարդախության 8, յուրացման 1 և խուլիգանության 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 7 և խարդախության 1 դեպք: