Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 2 պատահարի հետևանքով 3 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, փետրվարի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5, խարդախության 9, յուրացման 3 և խուլիգանության 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման 1 դեպք: