Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան երկրի ազգային ռադիոյով եւ հեռուստատեսությամբ Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված իր ելույթում խոսել է նաեւ Հայոց ցեղասպանության մասին եւ կարեւորել 20-րդ դարի առաջին ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը: Ինչպես հաղորդում է «Ա րմենպրես»-ը վկայակոչելով PrensaArmenia.com.ar-ը, Ուրուգվայի նախագահը մասնավորապես ասել է:

 

«Մենք մեր աջակցությունն ենք հայտնում հրեա ժողովրդին: Նրանք մեր ազգի կարեւորագույն մասերից են: Մենք չպետք է մոռանանք նաեւ Հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանությունը: Ուրուգվայը պնդում է, որ պատշաճ հարգանք ու հանդուրժողականություն պետք է լինի մարդկության դեմ գործած բոլոր հանցանքների համար»,- ասել է Մուխիկան' հավելելով, որ միայն խիստ եւ ուժեղ կրթո ւթյունը, եւ հանդուրժողականությանն ուղղված թրեյնինգները կարող են դառնալ աշխարհում խաղաղ գոյակցության երաշխավորը:

 

Նախորդ շաբաթ Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան հանդիպել էր Ուրուգվայի հայ համայնքի անդամներին: Մուխիկան, ընդառաջելով հայ համայնքի խնդրանքին, համաձայնել է իր բարձր հովանավորությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ուրուգվայում տեղի ունենար թուրքերը կնեղանան, սակայն համոզված եմ, որ Ցեղասպանություն է տեղի ունեցել, և եթե կարող եմ օգտակար լինել՝ սիրով համաձայն եմ ընդունել այդ առաջարկը: Թուրքերը պետք է սովորեն համբերություն ունենալ, աշխարհում, պետք է լինի բազմակարծություն, եւ մենք պետք է հարգենք այն, այլապես հնարավոր չի լինի ապրել»,- ասել է ն ա' հավելելով, որ նվազագույնը, որ պետք է անի թուրքական պետությունը, ինքնաքննադատության քաջություն ունենալն է՝ ընդունելու կատարված բարբարոսություններ:

 

Խոսե Մուխիկայի պաշտոնավարման օրոք Հայաստանի եւ Ուրուգվայի հարաբերություններն էլ ավելի ամրապնդվեցին, մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցությունն ավելի խորացավ: Երկկողմ հարաբերություններին նպաստեց նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2014թ. հուլիսին կատարած այցը Ուրուգվայ:

 

2014-ի դեկտեմբերին անցկացված ընտրություններում Ուրուգվայի նախագահ է ընտրվել Տաբարե Վասկեսը, որը պետության ղեկավարի պաշտոնում Խոսե Մուխիկային կփոխարինի այս տարվա մարտի 1-ից: