Սիրիայի կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչների հերթական հանդիպումը Մոսկվայում կարող Է անցկացվել փետրվարի վերջին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՏԱՍՍ-ին, հունվարի 30-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է ընդդիմադիր Հանուն վերափոխումների եւ ազատագրման ժողովրդական ճակատի առաջնորդ Կադրի Ջամիլը:
«Համաձայնություն Է ձեռք բերվել՝ հանձնարարել ռուսական կողմին, մասնավորապես, Արեւելագիտության ինստիտուտին, աշխատանք տանել երկրորդ հանդիպումը նախապատրաստելու համար, որը պետք Է կայանա մոտավորապես մեկ ամսից, եւ հանձնարարել նրան՝ մշակել հանդիպման օրակարգը»,-ասել Է նա:
«Սիրիայի ժողովրդավարական ամբիոն» շարժման ներկայացուցիչ Սամիր Այիթան այն կարծիքին Է, որ Դամասկոսի զինված ընդդիմախոսները պետք Է Մոսկվայում մասնակցեն միջսիրիական կոնսուլտացիաներին: «Հանդիպմանը պետք Է մասնակցեն բոլոր քաղաքական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակության բոլոր ներկայացուցիչները եւ նրանք, ովքեր զինված պայքար են մղում»,-ասել Է Այիթան: