Հայաստանի համախառն պետական պարտքը 2014 թվականին կազմել է 4 մլրդ 441 մլն 524 հազար: 2013թ. համեմատ այն նվազել է ավելի քան 146 մլն դոլարով կամ շուրջ 3,5 տոկոսով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն' չնայած տարեկան ցուցանիշի նվազմանը, ՀՀ պետական պարտքը դեկտեմբերի ընթացքում ավելացել է 26,8 միլիոն դոլարով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' արտաքին պետական պարտքը ևս դեկտեմբերին ավելացել է շուրջ 81 մլն դոլարով և կազմել 3 մլրդ 785.2 մլն դոլար: 2013 թվականի համեմատ արտաքին պետական պարտքը նվազել է շուրջ 104 մլն դոլարով կամ 3 տոկոսով:
Հայաստանի ներքին պարտքը դեկտեմբերի վերջին կազմել է 656 մլն 316 հազար դոլար: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը նվազել է 54,7 մլն դոլարով կամ 7,6 տոկոսով: Ներքին պետական պարտքի հիմնական մասը' 609 մլն 392 հազար դոլարը, բաժին է ընկնում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերին, 40,7 մլն դոլար են կազմում արտարժույթով պետական պարտատոմսերը, իսկ վարկերն ու փոխառությունները կազմում են 4 մլն դոլար: