Հայաստանի պետական պարտքն օգոստոսին նվազել է 31 մլն 698 հազար դոլարով և կազմել 4 մլրդ 493 մլն 557 հազար դոլար: Պետական պարտքի հաշվեկշռում արտաքին պարտքը կազմել է 3 մլրդ 795 մլն 150 հազար դոլար, որը նախորդ ամսվա համեմատ նվազել է 39 մլն 208 հազար դոլարով: Ներքին պարտքն օգոստոսին կազմել է 698 մլն 408 հազար դոլար, որը հուլիսի համեմատ ավելացել է 7 մլն 511 հազար դոլարով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, արտաքին պարտքի կառուցվածքում ՀՀ կառավարության պարտքը կազմել է 3 մլրդ 333 մլն 103 հազար դոլար, իսկ Կենտրոնական բանկի պարտքը' 462 մլն 47 հազար դոլար: Ներքին պարտքի կառուցվածքում ՀՀ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերի ծավալը կազմել է 657 մլն 700 հազար դոլար, ՀՀ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսերի ծավալը' 32 մլն 407 հազար դոլար: