Հայաստանի պետական պարտքը 2003-2013 թվականների ընթացքում աճել է շուրջ 4 անգամ և 2013-ի տարեվերջին կազմել 4 միլիարդ 588.5 միլիոն դոլար' 2003-ի 1 մլրդ 97.7 մլն դոլարի փոխարեն: Այս մասին է փաստում Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած Հայաստանի ֆինանսների վիճակագրությունը:

 

Պետական պարտքի կտրուկ աճ է գրանցվել 2008- 2009 թվականներին (ֆինանսատանտեսական ճգնաժամի տարիներին), երբ արտաքին պետական պարտքը մեկ տարվա ընթացքում կրկնապատկվեց' 1,5 մլրդ դոլարից հասնելով շուրջ 3 մլրդ դոլարի: 2009 թվականից հետո պետական պարտքը տարեկան աճել է միջինում 7.1 տոկոսով:

 

Ի տարբերություն արտաքին պարտքի թռիչքային աճի, ներքին պարտքի աճը տասը տարիների ընթացքում ընթացել է առավել ցածր տատանումներով: Չնայած դրան' 2003 թվականից մինչ 2013 թվականը ներքին պետական պարտքն աճել է ավելի քան 6 անգամ'40 մլրդ 813 մլն դրամից հասնելով 259 մլրդ 14.8 մլն դրամի: