Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարն ակումբի հետ նոր պայմանագրի վերաբերյալ նախնական համաձայնության է եկել. տեղեկացնում է Sport.es-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Նեյմարը կերկարաձգի պայմանագիրը երկու տարով և կստանա տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը Պրեմիերայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 17 խաղի, հեղինակել է 14 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում: