ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով' վաղաժամկետ դադարեցվել են Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Լիլիթ Գևորգյանի լիազորությունները: Ինչպես հարղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով երկրի ղեկավարի պաշտոնական կայքէջում հրապարակված հրամանագիրը, դրանում ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի «բ» կետը' ո ր ո շ ու մ ե մ.
1. Վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Լիլիթ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ լիազորությունները:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2015 թվականի փետրվարի 2-ից»: