Հասարակական գիտությունների գծով գիտական տեղեկատվության ինստիտուտի գրադարանի արտաքին պատի մի մասը հրդեհի հետևանքով փլուզվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

 

«Տեղի է ունեցել արտաքին պատի և տանիքի մոտ հազար քմ ընդհանուր տարածքով փլուզում»,-գրված է հաղորդագրության մեջ: Հրշեջ-փրկարարների տվյալներով' հրդեհի մարմանը ներգրավված են 217 հրշեջ և 62 հրշեջ ավտոմեքենաներ, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:

 

Երեք հարկանի շենքի վերջին հարկի հրդեհի մասին տեղեկություններն ստացվել են ուրբաթ երեկոյան: Ըստ Ռուսաստանի ԱԻՆ-ի տվյալների'հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 2 հազար քմ:

 

«ՀԳԳՏ»-ն Ռուսաստանի սոցիալական և հումանիտար գիտությունների ոլորտում խոշորագույն գիտահետազոտական կենտրոններից մեկն է: Նրա գրադարանի հավաքածուն բաղկացած է 14.2 միլիոն աշխատություններից. հնագույն, ժամանակակից Արևելյան Եվրոպայի և ռուսերեն, այդ թվում' XVI - XX դդ. հազվագյուտ հրատարակություններ: Գրադարանն ունի առավել ամբողջական, իսկ որոշ դեպքերում, Ռուսաստանում միակ Ազգերի լիգայի, ՄԱԿ-ի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի իր փաստաթղթերի հավաքածուն, ԱՄՆ-ի (1789), Անգլիայի (1803) և Իտալիայի (սկսած 1897 թ.) խորհրդարանական հաշվետվություններ և սլավոնական լեզուներով Ռուսաստանում ամենախոշոր հավաքածուներից մեկը ևս:

 

Գրադարանը հիմնադրվել է 1918 թվականին և ունի դաշնային կարգավիճակ: Գրադարանի աշխատակազմը 330 մարդ է: