Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականները հայտարարել են, որ իրենց հաջողվել Է հայտնաբերել իտալական Վերածննդի մեծ վարպետ Միքելանջելոյի՝ մեր օրերը հասած միակ երկու բրոնզե քանդակները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Երիտասարդ եւ տարեց տղամարդու պատկերող քանդակները, որոնք հեծնել են վայրի հովազների, ավելի վաղ վերագրվում Էին այլ հեղինակների: Սակայն պատմական եւ արվեստագիտական վերլուծությունը թույլ Է տվել պարզել, որ խոսքը վերաբերում Է Վերածննդի հանճարի ստեղծագործություններին: Հայտնագործությունը կատարել են Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի մի խումբ փորձագետներ՝ Ֆիցուիլյամի թանգարանի մասնագետների ղեկավարությամբ, որը գործում Է Քեմբրիջի համալսարանին կից:

 

Գիտնականների կարծիքով՝ հովազներին հեծած տղամարդկանց արձանները Միքելանջելոն ստեղծել Է իր ստեղծագործության վաղ շրջանում՝ այն բանից հետո, երբ վարպետը քանդակեց Դավիթի հռչակավոր արձանը եւ այն բանից առաջ, երբ նա ձեռնամուխ եղավ սիքստինյան կապելլայի որմնանկարներին:

 

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ քանդակները մինչեւ օգոստոսի 9-ը կցուցադրվեն Ֆիցուիլյամի թանգարանում: