ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Բելառուսի առողջապահության նախարար Վասիլի Ժարկոյի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Մինսկ։ Այցի ընթացքում նախատեսվող հանդիպումների ժամանակ նախարարները քննարկելու են երկու երկրների առողջապահության համակարգերի համագործակցության հետագա ընդլայնման և զարգացման, առանձին ուղղություններ ով համատեղ ծրագրերի իրականացման և այլ հարցեր։
Արմեն Մուրադյանի ղեկավարած պատվիրակությունը կայցելի Բելառուսի բժշկական կենտրոններ և դեղարտադրության հիմնարկներ։
Փետրվարի 4-ին Լիտվայի առողջապահության նախարար Ռիմանտե Շալաշևիչյուտեի հրավերով ՀՀ առողջապահության նախարարը Մինսկից կմեկնի Վիլնյուս։ Նպատակը' առողջապահության ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնումն է։ Հայկական պատվիրակությունը կծանոթանա նաև Լիտվայի առողջապահական համակարգի ֆինանսավորման, դեղերի շուկայի կառավարման փորձին: