Մեծ Բրիտանիայի BP и BG Group նավթի-գազի խոշորագույն ընկերություններն ընդհանուր առմամբ 21 միլիարդ դոլարով (13,9 միլիարդ ֆունտ ստեռլինգով) կկրճատեն կապիտալ ծախսերը եւ անձնակազմը՝ նավթի համաշխարհային գների անկման ֆոնին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Telegraph թերթը:

 

Ընկերություններն սպասում են, որ իրենց շահութաբերությունը չորրորդ եռամսյակում զգալիորեն կնվազի նավթի գների անկման պատճառով: Իսկ BP-ն սպասում մեկ տարում շահույթի անկում մեկ տարի առաջվա 23,4 միլիարդ դոլարից մինչեւ 9,3 միլիարդ դոլար: BG Group-ում մինչեւ հարկումը շահույթը կարող Է կրճատվել 7,4 միլիարդ դոլարից մինչեւ 5,4 միլիարդ դոլար:

 

Ավելի վաղ անգլո-հոլանդական Royal Dutch Shell կոնցեռնը հաղորդել Է, որ առաջիկա երեք տարում 15 միլիարդ դոլարով կկրճատի ներդրումները:

 

Մեծ Բրիտանիայում BP-ի աշխատակիցների քանակը կազմում Է շուրջ 15 հազար, BG-ինը՝ 5 հազար:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Brent տեսակի նավթի արժեքը Լոնդոնի ICE սակարանի սակարկություններում ցած Է ընկել 52 դոլարից:

 

Լոնդոնի ICE սակարանի սակարկությունների ընթացքում մարտ ամսվա մատակարարման Brent մակնիշի նավթի ապառնագիրը Երեւանի ժամանակով ժամը 10:30-ի դրությամբ իջել Է 2,43 տոկոսով՝ մինչեւ մեկ բարելի դիմաց 51,7 դոլար: Ըստ որում հունվարի 30-ի սակարկությունների ընթացքում Brent-ի մեկ բարելի արժեքը կտրուկ աճել Էր 8 տոկոսով՝ մինչեւ 53 դոլար:

 

Նավթի արժեքի նվվազումը տեղի Է ունենում ԱՄՆ-ի նավթի ճյուղի աշխատողների՝ 1980 թվականից ի վեր խոշորագույն գործադուլի ֆոնին: Դրան մասնակցում են ինը խոշոր նավթավերամշակող գործարանների 3,8 հազար աշխատակիցներ:

 

Փորձագետների խոսքով՝ գործադուլը կարող հանգեցնել նավթի գների իջեցման: «Գործադուլի ընդլայնումը բացասական ազդեցություն կգործի նավթի արժեքի վրա: ԱՄՆ-ում արդյունահանվող վառելիքը պարզապես գործադրելու տեղ չի ունենա»,- նշել Է Սիդնեյի Fat Prophets գործարար ընկերության վերլուծաբան Դեւիդ Լենոքսը:

 

Նավթի գների այժմյան անկումն ամբողջությամբ վերցված շահավետ Է գլոբալ տնտեսության համար: Այս կարծիքն Է հայտնել Համաշխարհային բանկի փոխնախագահ Աքսել վան Տրոտսենբուրգը փետրվարի 2-ին ճապոնական «Իոմիուրի» թերթում հրապարակված հարցազրույցում:

 

«Աշխարհը հիմնականում բաղկացած Է նավթ ներմուծող երկրներից,- նշել Է նա:- Դրա գների կրճատումը բարենպաստ արդյունք կունենա, եթե դատենք գլոբալ տնտեսության կատեգորիաներով»: Համաշխարհային բանկի փոխնախագահի կարծիքով՝ ազատված միջոցները կարելի կլինի ուղղորդել ենթակառուցվածքային նախագծեր եւ սոցիալական խնդիրների ավելի ակտիվ լուծում:

 

Ինչպես կարծում Է վան Տրոտսենբուրգը, այժմ կարող Է խոսք լինել բոլոր Էներգակիրների գների համակարգի խոշոր փոփոխման մասին: «Եթե ներկայիս իրադրությունը երկար տեւի, ապա նավթի Էժանացումը կազդի նաեւ բնական գազի եւ ածխի գների վրա»,- նշել Է նա: