Ռուսաստանը 2 մլրդ դոլար Է կորցնում 1 դոլարով նավթի գնի անկման դեպքում եւ այս տարի կարող Է շուրջ 150 մլրդ դոլար կորցնել նավթի ցածր գների եւ պատժամիջոցների պատճառով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ անվտանգության նոր սպառնալիքների գծով օգնականի տեղակալ Ջեյմի Շին:
«Ռուսաստանը ներկայում 2 մլրդ դոլար եկամուտ Է կորցնում 1 դոլարով նավթի գնի անկման դեպքում: Եթե գները մնան ներկայիս մակարդակի վրա՝ շուրջ 50 դոլար կամ ավելի ցածր, Ռուսաստանը միայն այս տարի կօգտագործի բարեկեցության իր սուվերեն ֆոնդի մեծ մասը՝ շուրջ 70 տոկոսը, եւ ավելի շատ՝ հաջորդ տարիների ընթացքում: Նա ստիպված կլինի «ընկղմվել» կենսաթոշակային ֆոնդերի մեջ, «բարձը», որն այժմ նա ունի, շատ արագորեն կանհետանա»,-ասել Է Շին՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում կայացած քննարկումների ընթացքում:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը վաղ թե ուշ հարկ կլիներ բախվել այդ խնդրին, հարցն այժմ այն Է, թե նավթի ներկայիս գինը արդիականացման կդրդի արդյոք Ռուսաստանին: «Արդյոք դա կդառնա արդիականացման խթան կամ այն բանի հաստատումը, որ, օրինակ, այս տարի Ռուսաստանը շուրջ 150 մլրդ դոլար կկորցնի պատժամիջոցների եւ նավթի ցածր գների հետեւանքով, Ռուսաստանին ավելի բարեսիրտ չի դարձնի, այլ, ընդհակառակը, նրան անկյուն կքշի, որտեղ նրա վարքագիծը կարող Է դառնալ ավելի ազգայնամոլական ու ագրեսիվ»,-ասել Է Շին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: