Ռուսաստանի տնտեսությունը կարող Է շուրջ 40 միլիարդ դոլար կորցնել աշխարհաքաղաքական պատժամիջոցների պատճառով եւ 90 – 100 միլիարդ դոլար՝ նավթի գների իջեցումից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Միջազգային ֆինանսատնտեսական համաժողովում հայտարարել Է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանո վը:

 

«Տնտեության համար ի՞նչ ստացվեց: Մենք տարեկան շուրջ 40 միլիարդ դոլար ենք կորցնում քաղաքական պատժամջոցների պատճառով եւ տարեկան շուրջ 90 – 100 միլիարդ դոլար մենք կարող ենք կորցնել 30 տոկոսով նավթի գների նվազումից»,- ասել Է նա:

 

Ֆինանսների նախարարը հիշեցրել Է, որ 2014 թվականի սկզբից նավթի գինը 30 տոկոսով իջել Է, այդքան Էլ թուլացել Է ռուբլին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: