Ադրբեջանը չմշակված նավթի վաճառքից 2015 թվականի առաջին 5 ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 4,2 մլրդ դոլար կարուստ է կրել, ինչի պատճառը նավթի համաշխարահային գների անկումն է:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը' հղում կատարելով Ադրբեջանի պետական մաքսային ծառայության հրապարակած վիճակագրությանը:

 

 

Ըստ այդ վիճակագրության' ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին չմշակված նավթի վաճառքից Ադրբեջանը 51 տոկոս պակաս եկամուտ է ունեցել անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:

 

 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

 

 

Ադրբեջանի 1915 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 44 դոլարով ցածր է: