Դամասկոսոսի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում անվանակոչության տոնի առիթով սուրբ պատարագ է մատուցվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցու ֆեյսբուքյան էջից: Պատարագը մատուցել և հավուր պատշաճի քարոզել է Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալբանդյանը:

 

Նա նշել է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակված է երիտասարդների օրհնության օր, ուստի առաջնորդ Սրբազանը Հայրը պատարագի ընթացքում օրհնել է երիտասարդներին:

 

Ավելի վաղ՝ հունվարի 22-ին, Դամասկոսի թեմի առաջնորդը Իտալիայի Ջենովա քաղաքում բանախոսել է Հայոց ցեղասպանության մասին: Բանախոսությանը ներկա են եղել 250 ունկնդիրներ: Բանախոսությունից հետո Տ. Արմաշ Սրբազանը մասնակցել է միասնական աղոթքին: