Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական Բրյուս Էյլվարդը նշանակվել Է Էբոլա տենդի դեմ պայքարում հատուկ ներկայացուցիչ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ժնեւում կայացած բրիֆինգի ժամանակ հայտնել Է ԱՀԿ-ի մամուլի քարտուղար Ֆադելա Չայիբը:

 

ԱՀԿ-ի տվյալներով՝ Էբոլա վիրուսից մահացածների թիվը հասել Է շուրջ 9 հազարի, վարակված Է ավելի քան 22 հազար մարդ: Տենդը մոլեգնում Է Արեւմտյան Աֆրիկայի երեք երկրում՝ Գվինեայում, Լիբերիաում եւ Սիեռա Լեոնեում:

 

«ԱՀԿ-ի գործկոմի հանձնարարականներին համապատասխան, ուրախ եմ հայտնելու Էբոլայի դեմ պայքարում դոկտոր Բրյուս Էյլվարդի հատուկ ներկայացուցիչ նշանակվելու մասին: Իր պաշտոնում դոկտոր Էյլվարդը պատասխանատու կլինի Էբոլայի դեմ պայքարում ԱՀԿ-ի գործունեության համակարգման բոլոր ասպեկտների համար»,-ասել Է Չայիբը:

 

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ նա հավելել Է, որ ԱՀԿ-ի նոր հատուկ ներկայացուցիչը նաեւ սերտորեն կհամագործակցի շահագրգիռ բոլոր կողմերի հետ, ներառյալ ՄԱԿ-ի տարբեր կառույցները եւ Աֆրիկյան միությունը, որպեսզի տուժած երկրներին օգնություն ցուցաբերվի համաճարակը հսկողության տակ առնելու գործում:

 

ԱՀԿ-ի տվյալներով՝ ներկայում Լիբերիայում այդ երկրի կառավարության վերահսկողությամբ արդեն սկսվել են մարդկանց վրա Էբոլայի դեմ երկու առավել հեռանկարային պատվաստանյութերի՝ VSV-EBOV-ի ու ChAd-EBO-ի փորձարկումները: Նախատեսվում Է, որ ավելի ուշ դեղամիջոցների կլինիկական փորձարկումներ կանցկացվեն Գվինեայում եւ Սիեռա Լեոնեում: Ընդսմին ԱՀԿ-ում ընդգծում են, որ այդ պատվաստանյութերը միայն կանխիչ միջոց են, դրանք կարող են կանխել համաճարակը, բայց ոչ մի դեպքում չեն դառնա մահացու հիվանդությունից բուժամիջոց: