«Իսլամական պետության» (ԻՊ) զինյալների կողմից անցյալ շաբաթ սպանված լրագրող Կենձի Գոտոյի հեղինակած գրքերը բեսթսելերներ են դարձել Ճապոնիայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Ճապոնացի լրագրողի գրքերն անհետացել են խանութների դարակներից. Amazon.co.jp ինտերնետ-խանութի գրքերի բաժնում դրանք նշվել են որպես «թիվ 1 բեսթսելեր» եւ նույնպես ամբողջովին վաճառվել են: Chobunsha մանկական գրականության հրատարակչությունը, որը թողարկել Է Գոտոյի չորս գրքեր, գրախանութներից ստացված պատվերների հոսքի կապակցությամբ տեղեկացրել Է նրա ստեղծագործությունների լրացուցիչ հրատարակման մասին:

 

«Մենք կարող ենք միայն շարունակել պատմել այն մասին, թե ինչ Է լրագրող Գոտոն իրենից հետո թողել: Մեր պարտքն Է՝ շարունակել հրատարակել նրա գրքերը, որպեսզի երեխաները կարողանան դրանցից իմանալ, թե ինչ Է նա իրականում ցանկացել իրենց փոխանցել»,-ասված Է հրատարակության հաղորդագրության մեջ:

 

Գոտոյի գրքերը հիմնականում նվիրված են թեժ կետերում գտնվող երեխաների կյանքին: «Խաղաղությունն ավելի լավ Է, քան ալմաստները» գիրքը պատմում Է այն երեխաների մասին, որոնց ստիպում են մասնակցել աֆրիկյան երկրներում տեղի ունեցող հակամարտություններին, «Ռուանդայի աղոթքը» մի ընտանիքի մասին Է, որն այդ երկրում քաղաքացիական պատերազմ Է ապրել, «Եթե ես կարողանայի դպրոց գնալ» ստեղծագործությունը պատմում Է աֆղանցի աղջկա կյանքի ու երեզանքների մասին:

 

ՌԻԱ Նովոստին հիշեցնում Է, որ ավելի վաղ Համացանցում «Իսլամական պետության» լոգոտիպով տեսանյութ Էր հայտնվել, որում խմբավորման կողմից բռնված ճապոնացի լրագրող Կենձի Գոտոյի թիկունքում կանգնած զինյալը սպառնալիքներով դիմում Է Ճապոնիայի վարչապետին: Դրանից հետո տեսախցիկը ցույց Է տվել սպանված լրագրողին: Ավելի վաղ զինյալներն սպանել Էին իրենց կողմից պատանդառված ճապոնացի Հարունա Յուկավային: