Այսօր՝ փետրվարի 4-ին, ժամը 11.00-12.00-ի սահմաններում, Մովսես համայնքի բնակիչ, 1931թ. ծնված Լևոն Հովակիմի Անդրեասյանը «Բաղեր» կոչվող այգիներում աշխատելիս վիրավորվել է ադրբեջանցիների կրակոցից:
Լուրեր.com-ը Մովսեսի գյուղապետարանից մանրամասներ ստացավ այն մասին, որ դիպել է 3 կրակոց. Լևոն Անդրեասյանի ձախ ոտքի ծնկի մասում, ավանակի ոտքին և ուսապարկին:
Կրակոցները դադարելուց հետո վիրավորվածը կապել է իր վերքը և վիրավոր ավանակի հետ հասել բնակելի տներ, որտեղից օգնություն է ստացել տեղի բուժկետից: