Սիդնեյի հայերը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ յուրահատուկ նախաձեռնություն են կազմակերպել: Նրանք կոչ են անում արյուն հանձնել երկրի Կարմիր խաչի գրասենյակում եւ հայի արյունով փրկել մարդկանց կյանքեր:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Armenia.com.au-ն նախաձեռնության հեղինակներն են արքեպիսկոպոս Հայկազուն Նաջարյանը եւ ՀՅԴ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախումբը: Կազմակերպիչները ներկայացրել են փետրվարի ժամանակցույցը: Նրանք կոչ են անում Կարմիր խաչում արդյուն հանձնելու ժամանակ լուսանկարվել եւ լուսանկարը տեղադրել twitter-ում կամ Instagram-ում' հետեւյալ հեշթեգերով «#armenianblood I gave blood in memory of the Armenian Genocide #turkeyfailed»:
Սա յուրահատուկ նախաձեռնություն է այն առումով, որ հարգելով 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակը, Ավստրալիայի հայերը կփրկեն նաեւ հազարավոր մարդկանց, ովքեր այդ պահին արյան փոխներարկման կարիք ունեն: