Ամեն տարի ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը ոգեկոչում է Հայկական ցեղասպանության զոհերին։

 

1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսի (այժմ՝ Ստամբուլ) հայ ազգաբնակչության քաղաքական, հոգևոր, մշակութային առաջնորդները տեղահանվեցին և սպանվեցին։ Այս ողբերգական իրադարձությանը նախորդել և հաջորդել են Հայկական լեռնաշխարհի և Օսմանյան կայսրության այլ վայրերից հայ ազգաբնակչության տեղահանումն ու ոչնչացումը։

 

2017 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը:

 

Այս օրերին Հայաստանում և աշխարհի տարբեր հատվածներում հայերը տարատեսակ ակցիաներ և ոգեկոչման արարողություններ են անցկացնում, իսկ հիմնական միջոցառումը Երևանում է`Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ, որը խորհրդանշում է թե զոհվածների կորստի վիշտը, թե ազգի վերածնունդը։

 

Թուրքիան ցայսօր մերժում է Հայոց ցեղասպանության փաստը, սակայն այն ճանաչել ու դատապարտել են բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպություններ:

 

Կարդացեք`Ինչպես Քեմալ Աթաթուրքը շարունակեց տխրահռչակ երիտթուրքերի ցեղասպան քաղաքականությունը