Ադրբեջանի Շաբրան քաղաքում Էլչին եւ Այթաջ Գաֆարովների ընտանիքում առանց աչքերի աղջիկ երեխա է ծնվել: Բժիշկները հայտնել են, որ նման դեպքի առաջին անգամ են հանդիպում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջական xezerxeber.az լրատվական կայքը, երեխան ծնվել է այս տարվա հունվարի 1-ին: Սկզբում բժիշկները չեն նկատել երեխայի մոտ առկա ֆիզիկական թերությունը: Սակայն, որոշ ժամանակ հետո անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխայի մոտ բացակայում են աչքերի խնձորիկները:
Ֆաթիմա անունը կրող երեխայի սնվելու եւ օրվա ռեժիմի հետ կապված որեւէ խնդիր չկա: Նա նորմալ երեխաների նման արձագանքում է ձայներին, սակայն կոպերը չեն բացվում:
Կայքը նշում է, որ երեխայի ծնողները' Էլչին ու Այթաջ Գաֆարով ամուսինները երկու քրոջ զավակներ են:
Ադրբեջանում տարածված են ազգականների զավակների միջեւ ամուսնությունները, ինչի հետեւանքով այդ երկրում մեծ թվով ֆիզիկական թերություններով երեխաներ են ծնվում: