Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով նախատեսվում է պաշտոնաթողությունից հետո ՀՀ Նախագահի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում, մշանակել հատուկ կենսաթոշակ' ՀՀ Նախագահի' օրենքով սահմանված աշխատավարձի 80 տոկոսի չափով: Նախագծով ՀՀ Նախագահի' օրենքով սահմանված աշխատավարձի չափը բարձրանալու դեպքում ՀՀ պաշտոնաթող Նախագահի կենսաթոշակը համամասնորեն կվերահաշվարկվի:
Գործադիրի նիստում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ նախագահի ու վարչապետի հանձնարակականով: «Հունվարի 9-ին լրացավ ՀՀ առաջին նախագահի 70 տարին: Հենց այդ ժամանակ էլ պարզ դարձավ, որ օրենքում որոշ փոփոխությունների անհրաժեշություն կա: Գործող օրեսնդրությամբ գրասենյակը պաշտոնաթող նախագահին տրամադրվում է իր ցանկությամբ, սակայն, մինչև 70 տարին լրանալը: Կառավարությունն առաջար կում է նաև հանել ժամկետը և պաշտոնաթող նախագահին հնարավորություն տալ գրասենյակն օգտագործել ցկյանս»,- ասաց Հարությունյանը:
Կառավարությունը օրենքում առաջարկվող փոփոխությունները համարեց անհետաձգելի ու սահմանված ժամկետներում այն կներկայացվի Ազգային ժողով:
Ի դեպ, ՀՀ պաշտոնաթող Նախագահի' այլ երկրներ կատարվող ճանապարհորդության ծախսերը (տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, և յուրաքանչյուրը մինչև 10 օր ժամկետով) հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: