Մոլորակի ամենատարեց տղամարդը՝ ճապոնացի Սակարի Մոմոյին փետրվարի 5-ին նշում Է իր ծննդյան 112-րդ տարեդարձը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա օրը դիմավորել Է իր ընտանիքի անդամների շրջապատում Տոկիոյի հատուկ բուժհաստատություններից մեկում, որտեղ գտնվում Է մշտական խնամքի ներքո:
Մոմոյիի հարազատները հայտնել են, որ, հաշվի առնելով նրա պատկառելի տարիքը, այդ օրը հատուկ որեւԷ միջոցառում ծրագրված չԷ: «Մեզ համար կարեւոր ու ուրախալի Է այն, որ մեր ընտանիքի մեծարգո ղեկավարը հոգեկան խաղաղ վիճակում Է»,-ասված Է մամուլի համար արված մեկնաբանության մեջ, որը հրապարակել են ազգականները:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, օգոստոսին Գիննեսի ռեկորդների գրքի կոմիտեն Մոմոյիին պաշտոնապես ճանաչել Է մոլորակի ամենատարեց տղամարդը: Այդ կապակցությամբ ռեկորդակրին հանձնվել Է պատվավոր դիպլոմ:
Սակարի Մոմոյին ծնվել Է 1903 թվականին Ճապոնիայի Հոնսյու գլխավոր կղզու հյուսիս-արեւելքի Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայում: Ամբողջ կյանքի ընթացքում նա ագրոքիմիա Է դասավանդել, ինչպես նաեւ եղել Է մի քանի դպրոցների տնօրեն: Ազգականների խոսքով՝ ռեկորդակիրը պահպանել Է մտքի պայծառությունը, ինքնուրույն գրքեր Է կարդում եւ հետեւում Է մարզական հաղորդումներին: Մոմոյին, մասնավորապես, գրավում Է բեյսբոլը եւ սումոն:
Ի դեպ, Ճապոնիայի Օսակա քաղաքում ապրում Է նաեւ մոլորակի ամենատարեց կինը՝ 116-ամյա Միսաո Օկավան: