Մոսկվայում հայտնաբերել են աշխարհի ամենատարեց մարդուն: Այս մասին հայտնում է Գրիգորի Բերեզկինին պատկանող RBK-ն՝ հղում անելով Կենսաթոշակային ֆոնդի (PFR) մոսկովյան դեպարտամենտի տվյալներին:
Ստացված տեղեկատվության համաձայն՝ այդ մարդը 1900 թվականին ծնված կին է:
Հաղորդվում է, որ այն գրանցված է մայրաքաղաքի Հյուսիսային վարչական շրջանում: Կինն այժմ 119 տարեկան է:
Այնուամենայնիվ, Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական տվյալների համաձայն՝ մոլորակի ամենատարեց բնակիչը այժմ 116 տարեկան ճապոնուհի Քեյն Թանական է: