Գիտնականների միջազգային թիմը պարզել է Երկրի ամենախոր վայրը: Համապատասխան ուսումնասիրությունը հրապարակվել է Nature Geoscience ամսագրում Իրվինում Կալիֆորնիայի համալսարանի գիտանականների կողմից:
Ցամաքի ամենախոր վայրը, ըստ հեղինակների, գտնվում է Արևելյան Անտարկտիկայի Դենման սառցադաշտի տակ: Գիտնականները կարծում են, որ նոր տվյալները կգնահատեն մայրցամաքում կլիմայի փոփոխության ազդեցությունը:
«Ռադարներից ստացված տվյալները և սառույցի տեղաշարժի մասին տեղեկատվությունը մեզ թույլ տվեցին պարզելու, թե որքան սառույց կա դաշտում, որը, մեր հաշվարկներով, տարածվում է ծովի մակարդակից 3,5 հազար մետր խորության վրա: Սա ցամաքի ամենախորը տեղն է»,- ասում է նյութի համահեղինակ Մեթյու Մորլիգամը։