Ստոկհոլմի Շրջակա միջավայրի կայունության ուսումնասիրման կենտրոնի և Գյոթեբորգի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ մարդկությունը գերազանցել է մոլորակի քիմիական աղտոտման թույլատրելի շեմը։ Այդ մասին գրում է The Guardian-ը։
«Այն արագությունը, որով հասարակություններն արտադրում են նոր քիմիական նյութեր, որոնք մթնոլորտ են արտանետում, գերազանցում է թույլատրելի սահմանները, որոնց շրջանակներում հնարավոր է անվտանգ կյանք Երկրի վրա», - հրատարակությանը տված հարցազրույցում ասել է հետազոտության մասնակից Պատրիսիա Վիլառուբիա-Գոմեսը:
Գիտնականների կարծիքով՝ նման աղտոտվածությունը սպառնում է մոլորակին բոլոր հնարավոր մակարդակներում։
Մասնագետները կոչ են արել ավելացնել վերականգնվող նյութերի և էներգիայի աղբյուրների օգտագործումը՝ արտադրվող քիմիական նյութերի քանակի աճը դանդաղեցնելու համար:
Քիմիական աղտոտման թույլատրելի շեմի գերազանցումը դարձել է Երկրի էկոլոգիական անվտանգությանը հասցված հինգերորդ խոշոր հարվածը, որին հասել է մարդկությունը, նշվում է հրապարակման մեջ։ Ավելի վաղ մարդկությունը հրահրել էր չափազանց մեծ գլոբալ տաքացում, ոչնչացրել վայրի միջավայրն ու կենսաբազմազանությունը, ինչպես նաև անցել ֆոսֆորով և ազոտով աղտոտվածության շեմը, նշում են գիտնականները։