Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն իր ինստագրամյան էջում գրել է.
«Իմ շատ սիրելի հետևորդներ, տեղեկացնում եմ ձեզ, որ իմ միակ պաշտոնական էջը Ինստագրամում է: Խնդրում եմ՝ ընդունեք ի գիտություն»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆեյսբուքում Գուրգեն Խաչատրյանին պատկանող «Գալաքսի» ընկերությունների խմբի պաշտոնական էջի մեկնաբանություններում Արթուր Ալեքսանյան անունով օգտատերը գրել էր. «Գուրգեն, չհանձնվես! #Respect #Solidarity»:
Նշենք, որ Գուրգեն Ալեքսանյանը ՊԵԿ նախկին նախագահ, իսկ 2019-ից պաշտոնական դիրքի չարաշահման համար կալանավորված Գագիկ Խաչատրյանի որդին է։