Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նմանակին գտել են Մոսկվայում: Դեռևս օգոստոսին համացանցում հայտնվեց մայրաքաղաքի մետոյում արված լուսանկարը, որում պատկերված ուղևորը չափազանց նման էր Ուկրաինայի նախագահին:

Mash-ի փոխանցմամբ` Զելենսկու նմանակի անունը Ումիդ է: Նա Մոսկվա է տեղափոխվել իր կնոջ և երեխաների հետ Ուզբեկստանից: Մայրաքաղաքում ընկերները նրան անվանում են Դիմա Զելենսկի:

Ումիդը խոստովանում է, որ մինչև համացանցում հայտնի դառնալը իրեն նախկինում էլ էին նմանեցնում Զելենսկու հետ: Տղամարդը հանգիստ է ընդունում այն փաստը, որ իր լուսանկարները համացացում տարածվել են:

Ումիդի խոսքերով` ինքը նման է Զելենսկուն ոչ միայն արտաքնապես. իրենց միավորում է նաև սերը հումորի նկատմամբ:

 

Նա Ուկրաինայի նախագահին մաղթում է առողջություն և երջանկություն: