եծ Բրիտանիայում մահացել է Ռոբերտ Ուեյթոնը, որը համարվում էր աշխարհի ամենատարեց մարդը: Նա 112 տարեկան էր, գրում է The Sun- ը: Մահվան պատճառը քաղցկեղն է եղել:
Տղամարդը ծնվել էր 1908 թվականին, Անգլիայի Հալլ քաղաքում: Նա ուներ երեք երեխա, որոնք նրան 10 թոռ և 25 ծոռներ են պարգևել։
Դրանից առաջ աշխարհի ամենատարեց մարդն էր համարվում ճապոնացի Տիտեցու Վատանաբեն։ Նա մահացավ 2020 թվականի փետրվարի 23-ին: Մահվան պահին նա 112 տարեկան և 355 օրական էր: