Լոռու մարզում, այսօր՝ հունվարի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. Ժամը 08։40-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Համբարձումյան 9 հասցե, որտեղ կանգառում հայտնաբերել է տղամարդու դի։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Վանաձորի բնակիչ 77-ամյա Լյովա Մ․-ն է։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ վերջինս երթուղային տաքսու հետևից վազելիս վայր է ընկել, գլխի շրջանում հարվածել տրանսպորտային միջոցների համար կառուցված կանգառի մետաղական նստարանի ակյունակին, ինչի հետևանքով տեղում մահացել է։
Դեպքի փաստով՝ Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։