Մահացել է Չինաստանի ամենատարեց բնակիչ Ալիմխան Սեյչին։ Նա 135 տարեկան էր, հայտնում են տեղական իշխանությունները:
«Չինաստանի ամենածեր երկարակյացը՝ Ալիմխան Սեյչին, մահացել է դեկտեմբերի 16-ին՝ Քաշգարում՝ 135 տարեկան հասակում»,- ասվում է Քաշգարի կառավարության հայտարարության մեջ։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ նա ծնվել է 1886 թվականի հունիսի 25-ին և ապրել Քաշգարի շրջանի Յանգիշար (Շուլե) շրջանի Կումուշերիկ գյուղում։ 2013 թվականին նա գլխավորել է ՉԺՀ-ի ամենատարեց բնակիչների ցուցակը, որը կազմվել է Չինաստանի ծերաբանների ասոցիացիայի կողմից:
Նրա թոռնիկի խոսքերով՝ մինչև իր մահը Սեյչին բավականին պարզ կենսակերպ է վարել, սիրել է երգել, միշտ կենսուրախ է եղել և շատ է ծիծաղել։