117 տարեկան 137 օրականում մահացել է աշխարհի ամենատարեց մարդը համարվող իտալուհի Էմմա Մորանոն: Այս մասին հայտնում է իտալական La Repubblica պարբերականը:

1899 թ. ծնված Էմմա Մորանոն նաև XIX դարում ծնված հայտնի երկարակյացներից վերջինն էր, նշում է Agence France-Presse-ը:

 

Մորանոն համարվում էր մոլորակի ամենատարեց բնակչուհին 2016 թ. մայիսից, երբ մահացել էր ամերիկուհի երկարակյաց Սուզաննա Մուշաթ Ջոնսը: