Հոկտեմբերի 25-ին Աստրախանի շրջանում 125 տարեկան հասակում մահացել է Տանզիլյա Բիսեմբեևան, հայտնում է РИА Новости-ն:
Հունվարից Տանզիլյան համարվում էր մոլորակի ամենածեր բնակիչը: Նա նույնիսկ հայտնվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում:
Համաձայն Գինեսի ռեկորդների գրքի՝ հիմա աշխարհի ամենածեր բնակչուհին ճապոնուհի Կանե Տականան է՝ 116 տարեկան: