Չինացի Վի Տայը մահացել Է Շանհայի ինտերնետ-սրճարաններից մեկում 19 ժամ անընդհատ World of Warcraft խաղալուց հետո, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Telegraph-ին: Խցիկների տեսագրություններից երեւում Է, որ 24-ամյա տղամարդը նախ սկսել Է հազալ, իսկ հետո ընկել Է:
Խաղերի ակումբի աշխատակից Սին Լոն նշել Է, որ Վի Տայը գունատ եւ հիվանդ տեսք ուներ: «Ես հանկարծ լսեցի, թե ինչպես նա սկսեց տնքալ: Երբ նայեցի նրան, տեսա, որ նա թաշկինակով մաքրում Է բերանից թափվող արյունը»,-պատմել Է Սին Լոն:
Ինտերնետ-սրճարանի աշխատակիցները շտապ օգնություն են կանչել, սակայն միջադեպի վայր ժամանած բժիշկները չեն կարողացել վերակենդանացնել տղամարդուն, որը բժիշկների ժամանման պահին արդեն մահացած Էր:
Ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել Է, որ մահվան ստույգ պատճառը հնարավոր կլինի հայտնել միայն դիահերձումից հետո, սակայն, ամենայն հավանականությամբ, մահվան կատալիզատոր Է դարձել Է համակարգչով երկար ժամանակ խաղալը: