Բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը հայտարարել Է զբոսաշրջիկների թռչքների համար նոր տիեզերական ապարատի կառուցումն սկսելու մասին՝ նախորդ նման ապարատի փոխարեն, որն անցյալ տարի կործանվել Է փորձարկումների ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բրենսոնը հայտարարել Է, որ իրեն պատկանող The Spaceship Company ֆիրման ԱՄՆ-ում սկսել Է SpaceShip Two երկրորդ տիեզերանավի կառուցումը: Բրենսոնի խոսքով՝ իր ընկերությունը մտադիր Է նույն տիպի երրորդ ապարատի կառուցումն սկսել արդեն 2015 թվականին: Կառուցվող երկրորդ SpaceShip Two-ն, ըստ պլանների՝ փորձարակման թռիչքների ձեռնամուխ կլինի արդեն այս տարի: Այս մասին ավելի վաղ հայտարարել Է Բրենսոնին պատկանող Virgin Galactic ընկերությունը, որը կզբաղվի տիեզերանավի առեւտրային շահագործմամբ:
Virgin Galactic-ը հայտարարում Է, որ նախկինի պես մտադիր Է տիեզերական զբոսաշրջիկների առաջին խումբը երկրաշուրջ տարածություն արձակել 2016 թվականին:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, SpaceShip Two-ն մշակվում Է բացառապես տիեզերական զբոսաշրջիկների թռիչքների համար: Ենթադրվում Է, որ այն թռիչքներ կկատարի 100 կիլոմետր բարձրության վրա ենթաուղեծրային հետագծով: Այդ թռիչքի արագությունն ապարատին թույլ չի տալիս դառնալ Երկրի արհեստական արբանյակ, բայց ուղեւորներին հնարավորություն Է ընձեռում զգալ անկշռության վիճակը:
Ենթադրվում Է, որ երկժամյա թռիչքի արժեքը կկազմի շուրջ 250 հազար դոլար: Ապարատը կարող Է տեղավորել երկու օդաչուների եւ վեց ուղեւորների: Այս կերպ տիեզերքում լինելու ցանկություն Է հայտնել արդեն ավելի քան 800 մարդ, նրանց թվում են դերասաններ Թոմ Հենքսը, Էշթոն Քութչերը, Անջելինա Ջոլին, երգչուհիներ Լեդի Գագան եւ Քեթի Փերին: Բրենսոնի խոսքով՝ տիեզերանավի առաջին ուղեւորները պետք Է դառնան ինքը եւ իր երկու երեխաները՝ դուստրը՝ Հոլլին եւ որդին՝ Սեմը: