Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մատս Հումելսը հայտարարել է, որ թիմի ֆուտբոլիստներն իրավունք չունեն նեղանալ երկրպագուների պահվածքից: Հիշեցնենք, որ երկրպագուները դժգոհություն էին հայտնել թիմի անհաջող ելույթների վերաբերյալ:
«Մեր վիճակը չի բարելավվել: Ես հասկանում եմ երկրպագուների հիասթափությունը, մենք նույնպես նման զգացում ունենք: Խայտառակություն կլիներ, եթե «Բորուսիայի» խաղացողներից ինչ-որ մեկը դժգոհ լիներ երկրպագուների արձագանքից»,- Հումելսի խոսքը մեջբերում է Yahoo Sports-ը: