Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսն անդրադարձել է նոր մրցաշրջանում իր թիմի ցուցադրած խաղին և ասել, որ դեռ վաղ է չեմպիոնության մասին խոսելը:
Նշենք, որ դորտմունդցիները Բունդեսլիգայի առաջին երեք տուրերից հետո իրենց ակտիվում ունեն 9 միավոր:
«Իհարկե մեզ մոտ հիանալի դեբյուտ ստացվեց: Սակայն հակված չեմ խոսել մարտահրավերների մասին: Պարզապես պետք է շարունակենք անել մեր գործը: Մի օր կտեսնենք ինչի ենք հասել: Առաջին երեք տուրերից հետո չեմպիոնությունը երկնքից դեռևս երբեք չի ընկել», - Հումելսի խոսքը մեջբերում է Goal-ը: