Հիշում եք, չէ՞, որ ընդամենն օրեր առաջ ՄԱԿ-ը Բաքվում տոլեռանտությանը նվիրված միջոցառում անցկացրեց: Դա ընդամենը օրեր առաջ էր և դրանից օրեր անց ՄԱԿ-ի կողմից «հանդուրժողականության կենտրոն» որակված` «դեմոկրատական» Ադրբեջանի ցմահ սուլթան Ալիևը պարգևատրեց ՀՀ ԶՈՒ հերոսացած զինվոր Քյարամ Սլոյանին գլխատած ստահակին: Այո, այն նույն Ալիևը, որn Ադրբեջանի հերոս հռչակեց գիշերով քնած հայ սպային կացնահարած տականքին, հիմա էլ մեր զինվորին գլխատողին է պարգևատրում: Բայց ադրբեջանցիների դեպքում դա զարմանալի չէ, որովհետև 20-րդ դարում հայտնված քոչվոր ցեղախմբից այլ բան անկնկալելն անիմաստ է: Նրանք չէին հասցնի ընդամենը մեկ դարում քաղաքակրթվել և, կարծում եմ, դեռ երկար դարեր չեն հասցնի, եթե իհարկե դարեր անց այդ ցեղախումբն ընդհանրապես գոյություն ունենա:

 

Ուշադրությունն այստեղ կարելի է հրավիրել այն բանի վրա, որ ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանում տոլեռանտությանը նվիրված միջոցառում անցկացրած ՄԱԿ-ը և նույն «քաղաքակիրթ» ու «մարդասիրության» ջատագով Եվրոպան չդատապարտեց և չի էլ դատապարտի Ալիևի ստոր քայլը, կշարունակի հավասարության նշանով խոսել հայերի մարդուն գլխատողին պարգևատրող, այսինքն՝ գլխատելը նորմալ երևույթ համարող վայրենի ցեղախմբի միջև: Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ արևմտյան կեղծ մարդասիրությունը ոչ միայն կեղծավորություն ու խաբեություն է, այլ նաև ծաղր՝ ուղղված աշխարհին, քանի որ քաղաքակիրթ ժողովրդի ու վայրենի ցեղախմբի մասին հավասարության նշանով խոսելը և այդ կոնտեքստում խաղաղության ու մարդասիրության կոչեր անելը ոչ այլ ինչ է, քան լկտի ծաղր:

 

Չնայած այնպես չէ, որ այս ամենը չգիտեինք...

 

Կարեն Վարդանյան